ԱԳՆ փոխնախարարն ու Չինաստանի դեսպանը կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը

ԱԳՆ փոխնախարարն ու Չինաստանի դեսպանը կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ապրիլի 28-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին։ Սաֆարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ ընդգծելով, որ Հայաստանի կողմից պատրաստ են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու:

Երկու կողմերն ընդգծել են, որ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կապերն աչքի են ընկել դրական զարգացմամբ, առանձնացնելով երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի կարևորությունը:

Նրանք համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ակտիվացնել քաղաքական երկխոսությունը և խթանել բազմոլորտ համագործակցությունը՝ երկու երկրների շահերին համապատասխան:

Զրույցի ընթացքում կողմերը փոխանակել են կարծիքներ տարածաշրջանային զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի վերաբերյալ:

Չինաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը մինչ այդ եղել է Չըն Մինը, որը փոխարինել էր նախկին դեսպան Ֆան Յոնին, ում դիվանագիտական առաքելությունն ավարտվել էր 2024 թվականի հուլիսին։

Չինաստանը վերջին շրջանում ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթեր է կնքել հարևան Վրաստանի և Ադրբեջանի հետ։

 Ուշագրավ
---