ԱԽ քարտուղարը Կատարում խոսել է ՀՀ էներգետիկ անվտանգությունից![]() 28 ապրիլի 2025 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատար աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 28-ին մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ին՝ հարց ու պատասխանի ձևաչափով։ Նա խոսել է Հայաստանի էներգետիկ ապահովման և դրա բազմազանեցման կարևորության մասին։ Քննարկման ընթացքում Արմեն Գրիգորյանը կարևորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ ուղղված խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Նա ընդգծել է նաև ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նշանակությունը՝ այն ներկայացնելով որպես կենսական տնտեսական նախաձեռնություն՝ միտված Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելուն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |