Մալյան․ Իմպիչմենտի գործընթացով հետաքրքրված ՔՊ-ական պատգամավորներ եղել են![]() 28 ապրիլի 2025 - 17:23 AMT PanARMENIAN.Net - «Արթուն ենք» շարժման անունից Ազգային ժողովի պատգամավորներին ուղղված անհատական նամակների հանձնումից առաջ շարժման անդամ Նարեկ Մալյանը հայտարարել է, որ Հայաստանում իշխանափոխության միակ հնարավոր ճանապարհը մնում է իմպիչմենտի նախաձեռնությունը։ «Մինչ այս պահն ինձ հայտնի է երկու մարդ, որոնք դեմ են իմպիչմենտի գործընթացին՝ մեկը Նիկոլ Փաշինյանն է հայտնի պատճառներով, մյուսը Ռոբերտ Քոչարյանն է, երրորդ մարդ չեմ ճանաչում»,–ասել է նա, հայտնում է Panorama-ն։ Մալյանը շեշտել է, որ այս պահին որևէ այլ ելք գոյություն չունի իշխանության փոփոխության համար։ Ըստ նրա, նույնիսկ Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման ընթացքում ՔՊ խմբակցության որոշ պատգամավորներ ցուցաբերել են հետաքրքրություն իմպիչմենտի գործընթացի նկատմամբ։ Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք եղել է կողմ քվեարկելու ակնարկ, Մալյանը դրական է արձագանքել։ «Այո։ Օրինակ, Հայրենիքի փրկության շարժման ժամանակ եղել է ՔՊ-ական պատգամավոր, ով իմ միջոցով փորձել է բանակցել ընդդիմության հետ հետևյալ օրակարգով՝ Ազգային ժողովի պատգամավոր մնացած հատվածում, ինչքան մնում է, աշխատավարձը հաշվարկենք, գտնենք մեկենաս, իրեն վճարի, պատրաստ է գալ, ընդդիմության հանրահավաքին էլ ելույթ ունենալ»,–ասել է նա։ Մալյանը ընդգծել է, որ ՔՊ խմբակցությունում մարդիկ միավորված են երկու հիմնական գործոնով՝ «վախ» և «շահ»։ «Այնտեղ չկա գաղափարախոսություն։ Երբ որ լինի համաժողովրդական, համազգային շարժում՝ աջակցող իմպիչմենտին, որը պարտադիր պայման է իմպիչմետի հաջողման համար, իրենք կձերբազատվեն վախից ու կմիանան»,- նշել է նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր պատգամավոր անձամբ պետք է պարզաբանի՝ արդյոք դառնում է Նիկոլ Փաշինյանի հանցակից, թե ոչ։ Նարեկ Մալյանը նաև տեղեկացրել է, որ այսօրից սկսած նախաձեռնություն են ցուցաբերելու հանդիպելու Հայաստանի երեք նախկին նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, ինչպես նաև փորձելու են հանդիպում ունենալ ՀՅԴ կուսակցության հետ «Դրանք կոնսուլտատիվ բնույթ ունեցող հանդիպումներ են լինելու»,–ասել է նա։ Նա նաև նշել է, որ ընդդիմադիր դաշտին ամբողջությամբ ազատություն են տվել վարչապետի թեկնածուի ընտրության հարցում և պատրաստ են անվերապահ աջակցել ցանկացած թեկնածուի, որին կներկայացնեն ընդդիմադիրները։ «Եթե իրենք չեն ուզի տեղից շարժվել, այդ ժամանակ, ինձ թվում է, հանրությունը պետք է իրավիճակը վերցնի իր ձեռքը։ Մենք կգեներացնենք վարչապետի թեկնածու, իրենցից կուզենք միայն իրենց ստորագրությունը»,–ասել է նա։ Մալյանն ընդդիմությանը փոխանցել է հետևյալ ուղերձը. «Ճիշտը գործընկերային փոխհամագործակցության մթնոլորտ ստեղծելն է գործընթացի շուրջ և աշխատել Փաշինյանին հեռացնելու գործընթացը կազմակերպել»։ Նրա խոսքով, հենց այս գործընթացի միջոցով պարզ կդառնա՝ ովքեր են իրականում ցանկանում Նիկոլ Փաշինյանի հեռացումը, իսկ ովքեր՝ ոչ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |