Փաշինյանը և Հուսարը քննարկել են ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր![]() 28 ապրիլի 2025 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Էստոնիայի խորհրդարանի ղեկավարը կարևորել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը՝ ընդգծելով վստահությունը, որ երկկողմ համագործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Քննարկվել է նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության տարբեր հարցերի շուրջ՝ հատկապես անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Զրուցակիցները առանձնահատուկ շեշտադրել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական կապերի կարևորությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը: Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է8 տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |