Oncodaily. ԵՊԲՀ-ն հետխորհրդային տարածքի ամենաարագ զարգացող բժշկական բուհն է![]() 28 ապրիլի 2025 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հետխորհրդային տարածքի ամենաարագ զարգացող բժշկական համալսարանն է, հայտնում է Օncodaily.com կայքը։ Այս գնահատականը տրվել է համապարփակ հետազոտության հիման վրա, որի ընթացքում ուսումնասիրվել է հետխորհրդային տարածքի բժշկական համալսարանների և բժշկական ֆակուլտետներով համալրված համալսարանների գիտական արտադրանքը, հայտնում է Արմենպրեսը։ Գնահատման չափորոշիչը եղել է ԱՄՆ Ազգային բժշկական գրադարանում ինդեքսավորված գիտական ամսագրերում հրապարակված հոդվածների քանակը: Արագ զարգացող բժշկական բուհերի ցանկում ԵՊԲՀ-ին հաջորդում են Լատվիայի համալսարանը, Սամարայի պետական բժշկական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, Նովոսիբիրսկի պետական համալսարանը և Վիլնյուսի համալսարանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |