Էստոնիայում Փաշինյանին հորդորել են աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը![]() 29 ապրիլի 2025 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը պաշտոնական այցով Տալլինում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում կոչ է արել նրան սատարել Ուկրաինային և պաշտպանել նրա տարածքային ամբողջականությունը, հայտնում է Auroranews-ը։ «Մենք բոլորս պետք է ջանանք է՛լ ավելի աջակցել Ուկրաինային, որովհետև Ռուսաստանի կործանարար հարձակումները ցույց են տալիս, որ մենք պետք է է՛լ ավելի վճռական աջակցենք Ուկրաինային և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»,- ասել է Էստոնիայի վարչապետ Միխալը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայում պաշտոնական այցի ընթացքում ապրիլի 28-ին կազմակերպված մամուլի ասուլիսում հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունները հիմնված են և պետք է շարունակեն հիմնված լինել փոխադարձ հետաքրքրությունների վրա։ Նա ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է հավասարակշռված և բալանսավորման արտաքին քաղաքականություն և ՌԴ հետ հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |