Պռոշյանցիներն ու քասախցիները դժգոհ են ՏԿԵՆ-ում հանդիպումից․ Ըստ փոխնախարարի՝ Երևանի ամեն շենքի մոտից չի կարող երթուղի լինել![]() 29 ապրիլի 2025 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Պռոշյանի և Քասախի բնակիչները դժգոհ են մնացել ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցած հանդիպումից։ Նրանք պահանջել են պահպանել թիվ 25 և 59 ավտոբուսային երթուղիները, որոնք նախկինում հասնում էին իրենց բնակավայրեր, մինչդեռ քաղաքապետարանը շտապել է փոփոխություններ կատարել մինչև ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ հանդիպումը։ «Շատ դժգոհ ենք դուրս եկել, հետագա գործողությունների մասին կհայտնենք», – նշել է Պռոշյան համայնքի բնակիչ Սերգո Մուրադյանը, հայտնում է «Փաստինֆոն»։ Բնակիչները փոխնախարարի հետ քննարկման ժամանակ ներկայացրել են տրանսպորտային նոր կարգավորումների նկատմամբ իրենց մտահոգությունները՝ ընդգծելով, որ իրենք և իրենց ընտանիքները ամեն օր գալիս են Երևան աշխատանքի կամ ուսման նպատակով, իսկ տրանսպորտի հասանելիության սահմանափակումը լուրջ սոցիալական և հարմարավետության խնդիրներ է առաջացնում։ «Դրել՝ կտրում են կացնով, ասում են, թե օրենքն այդպես է։ Այդ Օրենքը մարդն է գրում, բա այսօր 20,000 մարդու կարծիքը հաշվի չեն առնո՞ւմ», – հանդիպման ընթացքում ասել է Պռոշյան համայնքի բնակիչ Սերգո Մուրադյանը։ Բնակիչները պահանջել են, որ Երևանի թիվ 25 երթուղին երկարացվի մինչև Պռոշյանի մուտքը, իսկ թիվ 59 երթուղին սպասարկի Քասախի մուտքի տարածքը։ Նրանք ընդգծել են, որ ներկայիս կարգավորումը ստիպում է իրենց վտանգավոր պայմաններում քայլել խճուղով՝ հատկապես վտանգի տակ դնելով հաշմանդամություն ունեցող քաղաքացիների անվտանգությունը։ Ի պատասխան՝ փոխնախարար Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ գործող օրենսդրության համաձայն՝ Կոտայքի մարզի այդ բնակավայրերը չեն ընդգրկվում Երևանի համայնքի կազմում, և, հետևաբար, Երևանի տրանսպորտի կողմից դրանց սպասարկումը օրինական պահանջ չի կարող համարվել։ Սիմոնյանի խոսքով՝ միջմարզային տրանսպորտ է տրամադրվել, որի պայմաններով 10 տոկոս տրանսպորտային միջոցներ պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Նա նաև հավելել է, որ ուղևորահոսքի աճի դեպքում միջմարզային տրանսպորտային միջոցների թիվը 6 ամսում կավելանա 150 միավորով։ Բնակիչները նշել են, որ նոր միջմարզային երթուղու վերջնակետը՝ Ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկը, ավելացնում է իրենց վրա սոցիալական ծանրաբեռնվածությունը, քանի որ ստիպված կլինեն վճարել լրացուցիչ տրանսպորտային միջոցների համար՝ շարունակելով ճանապարհը դեպի Երևանի կենտրոն։ Փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշել է. «Այնպիսի տպավորություն է, որ տրանսպորտ չի լինելու Պռոշյանում և Երևանի տրանսպորտը գոնե 300 մետր պետք է մուտք գործի, որ Երևանի տրանսպորտից օգտվեն: Մենք ասում ենք՝ ոչ: Համայնքում գործելու է տրանսպորտ, այն քաղաքացիները, որոնք ուզում են օգտվել Երևանի տրանսպորտից, ամենածայրամասից նման հնարավորություն կա, խնդրեմ, օգտվեք»,–ասել է նա, հայտնում է Aravot.am-ը։ Նա շեշտել է, որ Երևանի տրանսպորտը համայնք չի կարող մտնել, քանի որ այն նախատեսված է բացառապես Երևան համայնքը սպասարկելու համար։ «Ինչո՞ւ մնացած բնակավայրերից դեպի Երևան ուղևորությունը իրականացնելիս իրենք օգտվում են միջմարզային տրանսպորտից, այդ ձեր նկարագրած բոլոր անհարմարություններով, և ինչո՞ւ պռոշյանցին չի կարող դրանից օգտվել: Որպես այլընտրանք նաև, եթե ուզում է, օգտվել Երևանի տրանսպորտից՝ որոշակի ճանապարհ անցնելով»,- հավելել է փոխնախարարը։ Սերգո Մուրադյանը, սակայն, ընդգծել է, որ Պռոշյանի բնակիչները ֆինանսական մեծ ծանրաբեռնվածության առջև են կանգնելու՝ վերադառնալով Կոմիտասի կամ Զեյթունի նման տարածքներից, քանի որ նոր երթուղին ֆիզիկայի խաչմերուկից է շարժվելու։ «Տրանսպորտը ֆիզիկայի խաչմերուկից է գալու, հիվանդներ ունենք, որ Կոմիտասից, Զեյթունից են գալու, այսինքն՝ տվյալ մարդիկ կանգնում են ֆինանսական բեռի առջեւ»,- նշել է նա։ Փոխնախարարն արձագանքել է . «Հիմա ի՞նչ եք առաջարկում, որ Երևանի ամեն շենքի մոտից դեպի Պռոշյան երթո՞ւղի լինի: Ես տրամաբանությունը չեմ հասկանում»: Սերգո Մուրադյանն էլ ընդգծել է, որ առանց այն էլ տրանսպորտի գինը բարձրացել է՝ հասնելով 150 դրամի, իսկ այժմ երթուղիների փոփոխության պատճառով բնակիչները ստիպված են լինելու մի քանի տրանսպորտ փոխել. «Մարդիկ ի վիճակի չեն, մարդկանց վիճակը մի քիչ հաշվի առնել է պետք»։ Քննարկման ավարտին կողմերը մնացել են իրենց դիրքորոշումներին՝ առանց համաձայնության հասնելու։ Պռոշյանի բնակիչները պայքարում են 25 համարի ավտոբուսի երթուղու կրճատման և նոր՝ ավելի թանկարժեք երթուղու ներդրման դեմ։ Նոր երթուղին կսպասարկի «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը՝ 200 և 250 դրամ տոմսի արժեքով, ընդ որում՝ տրանսպորտը կաշխատի մինչև Ֆիզիկայի ինստիտուտ, իսկ Երեւանից Պռոշյան մեկնող երթուղին շրջադարձ կկատարի ՊՆ նախկին շենքի մոտ և կվերադառնա Երեւան։ Նշվում է նաև, որ վերջին ավտոբուսը քաղաքից կշարժվի ժամը 19։30-ին։ Բնակիչները դժգոհում են, որ թանկացմանը զուգահեռ, տրանսպորտին հասնելը և երեկոյան տուն վերադառնալը դառնում են լուրջ խնդիր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |