Նախարար․ Շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցների հարց կդրվի քննարկման![]() 29 ապրիլի 2025 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադի հետ տեղի ունեցած միջադեպին, երբ նրանք, գտնվելով կանչի վայրում, ենթարկվել են հարձակման դանակով զինված քաղաքացու կողմից, ինչի հետևանքով տուժել է շտապօգնության մեքենայի վարորդը։ Ըստ նախարարի գրառման, ոստիկանություն համապատասխան հաղորդում է ներկայացվել։ Նա հայտնել է, որ շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցների հարց կդրվի քննարկման: «Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և բռնության ցանկացած փորձ և դրսևորում: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գնում ենք խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով: ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում: Նաև նախաձեռնելու եմ քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը»,–ասվում է գրառման մեջ։ Վերջին շրջանում բուժաշխատողների, մասնավորապես շտապօգնության աշխատակիցների վրա հարձակումներն առավել հաճախակի են դարձել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |