ՀՀ–ն մասնակցում է Թբիլիսիում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին

ՀՀ–ն մասնակցում է Թբիլիսիում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին

PanARMENIAN.Net - Ապրիլի 28–ին Թբիլիսիում մեկնարկել են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև հայ սպաներ։ Այդ մասին հաղորդել է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով երկրի ՊՆ-ի հաղորդագրությանը։

Ըստ նույն աղբյուրի՝ զորավարժություններին մասնակցում են զինվորականներ 17 տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Եվրամիության անդամ պետություններից և Թունիսից, գրում է «Ազատությունը»։

«Զորավարժության նպատակն է պատրաստել բրիգադի մակարդակով բազմազգ ստորաբաժանում՝ վրացական կողմի ղեկավարությամբ՝ պլանավորման և ճգնաժամային գործողություններ իրականացնելով», - ասված է վրացական կողմի հաղորդագրությունում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---