Գյումրիում պարեկների են ծեծել![]() 29 ապրիլի 2025 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին, ժամը 23-ի սահմանում, Շիրակի մարզի պարեկները Գյումրիի Երևանյան խճուղում կանգնեցրել են «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենա, որը վարել է Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդ։ Սթափության ստուգումից հետո պարեկը տեղեկացրել է վարորդին, որ նա կորցնում է իր վարորդական իրավունքը՝ օրենքի պահանջի համաձայն։ Վարորդը, լսելով այդ մասին, բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, իսկ նրա երկու ուղևորները ևս միջամտել են, քաշքշել ու հարվածել ոստիկաններին, հայտնում է ոստիկանությունը։ Ոստիկանության ծառայողական գործողություններին խոչընդոտած անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, իսկ ավտոմեքենան առգրավվել և վերցվել է պահպանության։ Վարորդի խուզարկության ընթացքում հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։ Ստուգվել է նաև ուղևորների սթափությունը, և պարզվել է, որ նրանք ևս ալկոհոլի ազդեցության տակ են գտնվել։ Կազմվել են համապատասխան փաստաթղթեր, իսկ ձերբակալվածները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Նախապատրաստվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում են բոլոր հանգամանքները։ ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործողություններին միջամտելու համար, իսկ բռնության կիրառման պարագայում նախատեսված է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։ Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին չմիջամտել ոստիկանության ծառայողների օրինական գործառույթներին և պարտադիր ենթարկվել նրանց օրինական պահանջներին, քանի որ հակառակ դեպքում նրանք կանգնելու են քրեաիրավական խիստ հետևանքների առաջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |