Մխիթարյան․ Միշտ ունեցել եմ հաղթելու եռանդ՝ Հայաստանի նման երկրի համար հաղթանակն ամեն ինչ է

Մխիթարյան․ Միշտ ունեցել եմ հաղթելու եռանդ՝ Հայաստանի նման երկրի համար հաղթանակն ամեն ինչ է

PanARMENIAN.Net - Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է ֆուտբոլի նկատմամբ իր վերաբերմունքի, Հայաստանի հավաքականի կազմում խաղի մասին։

Նա նշել է, որ միշտ ունեցել է հաղթելու եռանդ, քանի որ Հայաստանի նման երկրի համար հաղթանակն ամեն ինչ է, ասվում է ՈւԵՖԱ–ի կայքում։

«Մանկուց ի վեր իմ երջանկությունը ֆուտբոլն է եղել, իսկ ֆուտբոլն ինձ համար ամեն ինչ էր։ Դեմքիս միշտ ժպիտ էր, ես երջանիկ էի։ Հիմա ես ամենաերջանիկ մարդն եմ, որովհետև անում եմ այն, ինչ սիրում էի մանկուց և սիրում եմ անել հիմա։

Ես չորս տարի հանդես չեմ եկել իմ ազգային հավաքականի կազմում, բայց երբ հանդես եմ եկել, միշտ ունեցել եմ հանդիպումներում հաղթելու եռանդ, կիրք և ցանկություն, քանի որ Հայաստանի նման երկրի համար հաղթանակն ամեն ինչ էր։

Ակումբում լինելը մի փոքր այլ է, քանի որ կան շատ այլազգի ֆուտբոլիստներ, և բոլորն էլ փորձում են ներկայացնել իրենց երկիրը։ Ես նրանցից մեկն էի, ես նույնն էի անում, և ուրախ եմ, որ ներկայացրել եմ Հայաստանը Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում և Ուկրաինայում, որտեղ որ հանդես եմ եկել»,- ասել է Մխիթարյանը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---