Բրյուսելում տեղի է ունեցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հերթական նիստը29 մայիսի 2009 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Խորհրդի շրջանակներում այժմյան հանդիպումը ցույց է տվել, որ դաշինքի ղեկավարությունը պատրաստ է կապերի հաստատմանը: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռագոզինը: Նա նշել է, որ Խորհրդի նիստը դրական է ընթացել: «Դաշինքի հետ համագործակցության քննադատներն ու հոռետեսները փոքրամասնության շարքում հայտնվեցին: Մենք պայմանավորվել ենք այն մասին, որ նախատեսվելիք հարաբերությունները դեսպանների մակարդակով պետք է հիմք նախապատրաստեն ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպման նախապատրաստումը վերականգնելու համար: ՆԱՏՕ-ի մեր գործընկերներն ընդունել են Ռուսաստանի տրամաբանությունը, որը հետեւյալն է. զինվորականները չեն կարող համագործակցել առանց քաղաքական ազդակի, առանց կանաչ լույսի, որը պետք է վառվի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ»,- հայտարարել է Ռուսաստանի ներկայացուցիչը:Նրա խոսքերով, բանավեճը հիմնականում նվիրված էր փաստաթղթի վրա համատեղ աշխատանքին, որը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդին պետք է նոր քաղաքական որակ տա: «Այդ փաստաթուղթն ուղղված է ոչ միայն գործընթացների կատարելագործմանը, այլ նաեւ դեսպանների մակարդակում աշխատանքի տեխնոլոգիաներին, ինչպես նաեւ դեսպանների տեղակալների մակարդակում: Ըստ էության, խոսքը գնում է խորհրդի` ճկուն հարթություն դուրս գալու հնարավորության մասին, որը կվերածվի անվտանգության ռազմավարական հարցերի քննարկման օպերատիվ մարմնի»,- նշել է Ռագոզինը, գրում է «Ռոսիսկայա գազետան»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |