«Զինապահ» հիմնադրամը 7 տարում հատուցում է տրամադրել 5491 զինծառայողի![]() 29 ապրիլի 2025 - 16:49 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականից ի վեր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է տրամադրել 5491 զինծառայողի և նրանց ընտանիքի անդամներին, ընդհանուր մոտ 14,000 մարդու՝ գումարային 113․6 միլիարդ դրամի չափով։ Այդ մասին տարեկան հաշվետու ասուլիսի ժամանակ ասել է հիմնադրամի ղեկավար Կարինե Սարգսյանը։ «2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ միայն 9 դեպք է արձանագրվել։ Եթե համեմատական կարգով նշեմ, ապա, դժբախտաբար, 2024 թվականի առաջին եռամսյակում 147 դեպք ենք ունեցել, և դրանք հիմնականում Արցախի 2023 թվականի սեպտեմբերյան էսկալացիայի դեպքերն էին»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Կարինե Սարգսյանը պարզաբանել է, որ այս ընթացքում «Զինապահ» հիմնադրամի միջոցները կազմել են 237 միլիարդ դրամ, որոնցից 197 միլիարդ դրամը գոյացել է պարտադիր դրոշմանիշային վճարներից, 28 միլիարդ դրամը՝ ակտիվների կառավարման արդյունքում, իսկ մնացած 13 միլիարդ դրամը հիմնադրամն ընդունել է նվիրատուներից: Հիմնադրամի ֆինանսական մուտքերը 2024 թվականի ավարտին աճել են 11 տոկոսով։ Նախորդ տարիներին՝ 2017-2024 թվականներին, հիմնադրամը հատուցել է 91․5 միլիարդ դրամի չափով 5345 զինծառայողի և նրանց ընտանիքի անդամներին, ընդամենը 12,500 մարդու։ Միայն 2023 թվականին պարտադիր դրոշմանիշային վճարներից հիմնադրամը ստացել է 150 միլիարդ դրամ, ակտիվների կառավարումից՝ 18 միլիարդ դրամ, իսկ նվիրատվություններից՝ 9․4 միլիարդ դրամ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |