Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարները գիշերել են Խնածախում, այցելել Վաղատուր և Խոզնավար![]() 29 ապրիլի 2025 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիքի մարզ և ծանոթացել Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի իրավիճակին, գյուղի առօրյային և բնակիչների կարիքներին։ Նախարարները գիշերել են Խնածախում, առավոտյան հանդիպել են բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև հանդիպումները շարունակել Վաղատուր և Խոզնավար բնակավայրերում։ Նրանց ուղեկցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հանդիպումների ընթացքում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ պետությունը մշտապես կանգնած է իր քաղաքացիների կողքին և պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համայնքների զարգացման և տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ։ Նախարարը բնակիչների հետ զրույցների ընթացքում ևս մեկ անգամ շեշտել է, որ համայնքների, հատկապես՝ սահմանամերձ գյուղերի զարգացման կարևորագույն նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է, ինչին բնակիչներն իրենց հերթին արտահայտել են իրենց աջակցությունը։ Նրանք ընդգծել են, որ խաղաղության հաստատումը կարևոր դեր է խաղում համայնքների առավել արդյունավետ զարգացման գործում։ Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղի ուղղությամբ հաճախակի են դարձել կրակոցները։ Վնասվել է բնակելի տուն: Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր գյուղի մշակույթի տունը:Կրակոցներ են հնչում նաև կյուս գյուղերի ուղղությամբ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |