Արագածոտնում միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի![]() 29 ապրիլի 2025 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզում միասնական երթուղային ցանցի մեկնարկը հետաձգվել է, մինչ հարցերը վերջնականապես կարգավորվեն: Արագածոտնի մարզում միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի՝ այն հետաձգվել է, հայտնում է մարզպետի աշխատակազմը։ Նշվում է, որ մարզի միասնական երթուղային ցանցի գործարկման և սակագների վերաբերյալ դժգոհությունների ու մտահոգությունների ֆոնին մարզպետի աշխատակազմում կազմակերպվել է քննարկում, որին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալը, Արագածոտնի մարզպետը, Աշտարակի համայնքապետը և ուղևորափոխադրումների մրցույթում հաղթած «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենը։ «Քննարկվել են չվացուցակի, սակագների, երթուղիների վերաբերյալ մի շարք հարցեր։ Որոշվել է, որ միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի, առայժմ տրանսպորտը կգործի նախկինի պես՝ ներառյալ երթուղիները և սակագները։ Քննարկումները շարունակվում են, միասնական երթուղիների ցանցի գործարկման, սակագների, չվացուցակների հետ կապված կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |