Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է փող չխնդրել Ռուսաստանից

PanARMENIAN.Net - Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է կառավարությունից դադարեցնել Ռուսաստանից օգնություն խնդրելը եւ փորձել առեւտրատնտեսական համագործակցություն հաստատել այլ ուղղություններով: «Ռուսաստանի հետ չի ստացվում, պետք չէ խոնարհվել, պետք չէ թախանձել եւ լացել: Պետք է երջանկություն փնտրել մոլորակի այլ մասում: Ես դա գիտակցված հրապարակավ ասում եմ»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերով ընթացիկ խորհրդակցության ժամանակ:



Դիմելով կառավարությանը` նա կոչ է արել կառուցել տնտեսությունը եւ քաղաքականությունը որպես ինքնավար պետություն: «Մենք իրավիճակի վրա ազդելու շատ լծակներ ունենք, որոնք մեզ համար ստեղծում է, այդ թվում Ռուսաստանը: Ե՞րբ ենք մենք վերջապես սկսելու մտածել որպես ինքնավար, անկախ պետության պաշտոնյաներ: Հիշեք. ոչ մի աղերսանք եւ խնդրանք»,- կառավարությունից պահանջել է Լուկաշենկոն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---