Օրբելյան․ ՍԴ-ն արձանագրել է ապօրինի գույքի բռնագանձման պրակտիկայի հակասահմանադրական լինելը![]() 1 մայիսի 2025 - 17:30 AMT PanARMENIAN.Net - «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանն հայտարարել է, որ Սահմանադրական դատարանն ուղղակիորեն արձանագրել է ապօրինի գույքի բռնագանձման պրակտիկայի հակասահմանադրական լինելը։ Նա այդ մասին խոսել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում»» վերտառությամբ համաժողովում։ «Անունն ինչ էլ դնենք, դատարանն արձանագրել է օրենքով ձևավորված պրակտիկայի հակասահմանդրական լինելը»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նման գործերը քննող դատավորներին նա կոչ է արել մի քիչ դուրս գալ դասընթացների ծավալներից, որոնք ներկայացնում են միջազգային դասախոսները, փորձել օրենքի վերլուծություն անել։ «Հայաստանում գործում է իրավական համակարգ, որի շրջանակում կես կատակ-կես լուրջ ես ասում էի, սպասում էի, որ հայցվորը մի արգումնետ կբերի ու կասի՝ այդ դասախոսի երրորդ սլայդում այսպես է գրված։ Դատավորն էլ մի վճռ կգրի, կասի՝ էն մյուս դասախոսի չորրորդ սլայդի վրա է նման բան գրված»,-ասել է Օրբելյանը։ Նա ելույթ է ունեցել «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակի և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության համատեղ կազմակերպած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովում։ Համաժողովը կազմակերպել է «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ»փաստաբանական գրասենյակը՝«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»հասարակական կազմակերպության հետ համատեղ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |