Հովհաննիսյանը Գուտերեշին է ներկայացրել Հայաստանի խաղաղության նախաձեռնությունները![]() 3 մայիսի 2025 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգծել է իր հանձնառությունը խաղաղության հաստատմանը՝ բարձր մակարդակով ներկայացնելով մի շարք նախաձեռնություններ։ Մայիսի 2-ին ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։Պարույր Հովհաննիսյանն այս համատեքստում Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանի մշտական և հետևողական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» արդեն իսկ համաձայնեցված տեքստի առանց հապաղման ստորագրման կարևորությունն, ինչպես նաև Հարավային Կովկասի փոխկապակցվածությանը և ենթակառուցվածքային ամբողջ ներուժի բացահայտմանը ուղղված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման նշանակությունը»,–ասել է նա։ Հովհաննիսյանը, կարևորելով ՄԱԿ-ի հետ համագործակցության շարունակական ամրապնդումը, ներկայացրել է այն քայլերը, որ ՀՀ կառավարությունն արդեն ձեռնարկել է՝ 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17–ը հյուրընկալելու ուղղությամբ։ Զրուցակիցները քննարկել են մի շարք հարցեր՝ կապված տարածաշրջանային և միջազգային օրակարգերի հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |