Ադրբեջանցիներն ավերել են Վանք գյուղի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը![]() 3 մայիսի 2025 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը, շարունակելով Արցախում հայկական հուշարձանների և ամեն հայկականի ոչնչացման քաղաքականությունը, քանդել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գտնվող հուշարձանը, խաչքարն ու հուշապատը։ Այդ մասին ասվում է Artsakh Monuments ֆեյսբուքյան էջում։ «Բարբարոս Ադրբեջանի հակահայ, հակամշակույթ ավերիչ քաղաքականությունն անարգել շարունակվում է Արցախում։ Անխնա ոչնչացվում է ամեն ինչ, ինչ հայկական է։ Քոչվորներն ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիկների պատկերաքանդակներով հուշապատը», - ասվում է գրառման մեջ։ Հրապարակվել են լուսանկարներ։ Ադրբեջանական կողմն օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ավերել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի պետական քաղաքականության ուղղություններից է և 2020 թվականի պատերազմից ի վեր, արդեն իսկ ոչնչացվել են Հադրութի ազատամարտիկներին նվիրված հուշարձանը, Շուշիի Արցախյան ազատամարտի և Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Հադրութի Ազոխ գյուղում ավերվել են երեք առանձին հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |