Սինոփսիսը եւ Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբը համագործակցության հուշագիր կստորագրեն

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին, ժամը 16:00-ին Սինոփսիս Արմենիան եւ Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախումբը (գլխավոր դիրիժոր`Սերգեյ Սմբատյան) Սինոփսիս Արմենիայի շքասրահում կստորագրեն Համագործակցության հուշագիր : Այսուհետ Սինոփսիս Արմենիան եւ Երիտասարդական նվագախումբը միասին կանցկացնեն միջոցառումները:



Հուշագիրը կստորագրեն Սինոփսիս Արմենիայի գյխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը եւ «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ ի տնօրեն` Աննա Տեր-Հովակիմյանը:



«Այս միջոցառումը մենք շատ ենք կարեւորում, քանի որ սա ՏՏ եւ դասական երաժշտության ոլորտի համագործակցության առաջին փորձն է»-ասում է Աննա Տեր-Հովակիմյանը:



«Այս Հուշագրի ստորագրումը Սինոփսիս Արմենիայի` որպես կորպորատիվ քաղաքացու հերթական քայլն է` հասարակության մեջ հոգեւոր արժեքների սերմանման եւ տարածման ուղղությամբ»,-ասում է Սինոփսիս Արմենիայի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---