ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ29 մայիսի 2009 - 22:40 AMT PanARMENIAN.Net - Երեւանում սկսվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը:Համանախագահները Բաքվից ժամանել են Երեւան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախապատրաստելու համար, որը տեղի է ունենալու հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում: Դեռ հայտնի չէ` դիվանագետները մեկնելու են Ստեփանակերտ, թե ոչ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Մեթյու Բրայզան (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) վաղն առավոտյան կհնադիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |