Բաքվի հայտարարություններն անցնում են տարրական քաղաքավարության սահմանները

PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ Բաքվի վերջերս արված հայտարարություններն արդեն անցել են ոչ միայն դիվանագիտական էթիակի, այլեւ տարրական քաղաքավարության սահամնները: Այդ մասն, պատասխանելովPanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղեկալ Շավարշ Քոչարյանը: «Արդեն կարծես ավանդույթ է դառնում, որ նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը հայտարարություններ է անում, որոնցով վնաս է հասցնում դեռ չկայացած հանդիպմանը», - նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղեկալը: Շավարշ Քոչարյանի խոսքերով, տարօրինակ կերպով դա տեղի է ունենում նաեւ բանակցություններից հետո, երբ ադրբեջանական կողմի մեկնաբանությունները գրեթե մշտապես տարբերվում են ոչ միայն Հայաստանի, այլեւ միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականներից: «Հարց է ծագում, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը` բանակցե՞լ, թե խղճալի համառությամբ փորձել ձախողել բանակցությունները», - ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարի տեղեկալը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---