Երեւանում տեղի կունենա ամենամյա բարեգործական ակցիա` նվիրված Երեխաների պաշտպանության օրվան

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին «Հաղթանակ» զբոսայգում տեղի կունենա «Լավագույնը երեխաներին» երկրորդ ամենամա բարեգործական ակցիան` նվիրված Երեխաների պաշտպանության օրվան :



Ակցիայի նպատակը հասարակության ուշադրությունն այն երեխաների խնդիրների վրա հրավիրելն է, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Ակցիայից ստացված հասույթը կտրամադրվի Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնին` վերը նշված երեխաներին օգնություն ցույց տալու համար:



Միջոցառման կազմակերպիչը Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի «Բարեկամների խորհուրդն» է, որը ստեղծվել է 2006 թվականին Բելլա Քոչարյանի նախագահությամբ:



Միջոցառմանը կմասնակցեն հասարակական գործիչներ, ձեռներեցներ, արվեստագետներ եւ այլն:



Միջոցառման ընթացքում կկազմակերպվի «Տոնավաճառ» ակցիա եւ երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---