Ց.Պասկալեվա. Ղարաբաղի հակամարտությունը կարելի էր հանգուցալուծել դեռեւս 1994թ., երբ Բաքուն աղերսում էր Արցախին զինադադար հայտարարել30 մայիսի 2009 - 00:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի Ամերիկյան համալսարանի դահլիճում տեղի է ունեցել բուլղարացի լրագրող, Արցախի պատերազմի ժամանակագիր Ցվետանա Պասկալեվայի 2-ժամանոց «Իմ թանկագին ողջեր եւ մեռածներ» եւ «Ղարաբաղի վերքերը» ֆիլմերի ցուցադրությունը: Ղարաբաղյան պատերազմի մասին նա ընդհանուր առմամբ 7 ֆիլմ է նկարահանել: Արցախի պատերազմի ժամանակագիր Ցվետանա Պասկալեվայի հետ հանդիպման եկած ուսանողությունը հնարավորություն ունեցավ դիտելու նրա 2-ժամանոց «Իմ թանկագին ողջեր եւ մեռածներ» եւ «Ղարաբաղի վերքերը» ֆիլմերը: «Առաջին անգամ ես Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի հայ բնակչության բռնի տեղահանության մասին իամցա, երբ ասպիրանտ էի Մոսկվայում: Ծանոթանալով մանրամասներին ես անմիջապես մեկնեցի Ղարաբաղ»,-իր հիշողություններն է կիսել Ց.Պասկալեվան: «Դեռ այն ժամանակ ադրբեջանցիներն ինձ ասացին, որ եթե ներկայացնեմ իմ նկարահանումները, նրանք հաշվեհարդար կտեսնեն ինձ հետ: Ես միեւնույն է փոխանցեցի դրանք արտերկրի հեռուստաալիքներին, ցույց տալով աշխարհին ճշմարտությունը Ղարաբաղի մասին»,-ասել է Պասկալեվան: Նա կարծիք է հայտնել, որ Ղարաբաղի հակամարտությունը կարելի էր հանգուցալուծել դեռեւս 1994թ., երբ Բաքուն աղերսում էր Արցախին զինադադար հայտարարել եւ պատրաստ էր ցանկացած պայմանի: «Լեւոն Տեր-Պետրոսյանը չամրագրեց մեր հաղթանակը թղթի վրա, իրավիճակը փոխվեց եւ այսօր Ադրբեջանը ռազմատնեչ հայտարարություններ է անում, թեեւ ես չեմ հավատում, որ նրանք պատերազմ կսկսեն, քանի որ կռվել չգիտեն»,-ասել է Պասկալեվան: Ցվետանա Պասկալեվան պարգեւատրվել է ԼՂՀ «Խիզախության համար» մեդալով եւ ունի ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետի կոչում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |