Չեղյալ են հայտարարվել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Զալցբուրգում կայանալիք համերգները30 մայիսի 2009 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ճգնաժամը չշրջանցեց նաեւ Հայաստանի երաժիշտներին: Այս տարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը դժվարություններ ունի ավանդական հունիսյան համերգների կազմակերպման գործում, քանի որ համերգներին ավանդաբար հրավիրվում էին դասական երաժշտության աստղեր: «Ֆինանսական ճգնաժամի ու ավիատոմսերի բարձր գների պատճառով այս տարի մենք չենք կարողանա հունիսյան մեր համերգներին հրավիրել արտերկրի հայտնի երաժիշտների: Հուսով ենք միջոցներ գտնել եւ Հայաստան հրավիրել գոնե մեկ երաժշտի` Ալեքսանդր Տրեգերին»,-ասել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Ըստ Թոփչյանի, ճգնաժամը բացասաբար է անդրադարձել նաեւ Զալցբուրգի ամառային երաժշտական փառատոնի վրա, որի կազմակերպիչները ստիպված էին 60 տոկոսով կրճատել մասնակիցների թիվը: Այդ թվում չեղյալ են հայտարարվել նաեւ գերմանուհի ջութակահար Յուլիա Ֆիշերի հետ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Զալցբուրգում կայանալիք երկու համերգը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |