Դավիթ Նալբանդյան. Իմ նպատակը նախկինի պես Դեւիսի գավաթի ու «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթելն է30 մայիսի 2009 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը ազդրի վիրահատություն էր տարել մայիսի կեսին Բարսելոնայում, վերականգնվում է հարազատ Ունկիլյո քաղաքում, որը գտնվում է Բուենոս Այրեսից դեպի հյուսիս-արեւմուտք: Աշխարհի 15-րդ ռակետ, 2002թ. Ուիմբլդոնի եզրափակիչ հասած եւ երկու անգամ` 2004 եւ 2006թթ. «French Open»-ի կիսաեզրափակիչ դուրս եկած թենիսիստը վստահ է, որ վնասվածքը չի կարող խանգարել նրա հետագա կարիերային: «Տեսնենք, թե ինչպես կանցնի վերականգնումը: Ինձ համար սա նոր վնասվածք է, եւ բուժման գործընթացը միշտ այլ կերպ է ընթանում: Տեսնենք, ինչպես կլինի այս անգամ,-ասել է Նալբանդյանը,-իսկ իմ նպատակները միշտ նույնն են,-աշխատել հաղթել Դեւիսի գավաթում եւ հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում ,-մեջբերում է Նալբանդյանին ESPN-ը: Հիշեցնենք, որ ազդրի վնասվածքը Դ.Նալբանդյանը ստացել է ապրիլի կեսին, Բարսելոնում կայացած մրցաշարի ժամանակ եւ դուրս մնաց 4 ամսով, որի հետեւանքով չի կարողանա օգնել Արգենտինայի հավաքականին Դեւիսի գավաթի քառորդ եզրափակիչում` հուլիսին Չեխիայի դեմ խաղում, ինչպես նաեւ այս սեզոնում չի մասնակցի Դեւիսի գավաթի ու «Մեծ սաղավարտի» մրցաշարերին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Պաշտպանության փոխնախարարը Բեռլինում քննարկել է Գերմանիայի հետ ռազմատեխնոլոգիական գործակցությունը Ստորագրվել են փաստաթղթեր Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ 2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» «Գիտության շաբաթն» անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը Ընտրողներն այլևս չեն ծանուցվի թղթային եղանակով․ Ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ և ՆԳՆ կայքերում Ցուցակները կհրապարակվեն քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը |