Անվտանգության աշխատակցի անչափահասին հարվածելու առնչությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել![]() 15 մայիսի 2025 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության աշխատակցի անչափահասին հարվածելու առնչությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն ասել է, որ հանձնված նյութերն ուսումնասիրվել են, սակայն վարույթ սկսելու հիմք չեն հանդիսացել, հայտնում է Factor.am-ը։ Մայիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստանի գավաթի եզրափակչից հետո, որում միմյանց հետ մրցել են «Նոա» և «Արարատ-Արմենիա» ակումբները, «Thor» անվտանգության ծառայության ներկայացուցիչը ապտակել է խաղադաշտ ներխուժած մի երկրպագուի։ Տարածված տեսանյութում երևում է միայն այդ պահը։ Հայտնի է, որ երկրպագուն անչափահաս է եղել։ «Ներկայացված հաղորդումը չի պարունակում որևէ փաստական տվյալ առերևույթ հանցանքի մասին: Քրեական վարույթ չի նախաձեռնվել»,– ասել է ՔԿ խոսնակը։ Երբ լրագրողները նկատել են, որ տեսանյութում ակնհայտորեն երևում է ապտակի պահը, խոսնակը որևէ հավելյալ պարզաբանում չի ներկայացրել։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտել է միջադեպը՝ այն անթույլատրելի և անընդունելի համարելով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |