ՍԲՄՖ-ի նախագահ. Երեւանում աշխարհի առաջնությունը բոլոր առումներով աննախադեպ էր30 մայիսի 2009 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Այսօր ավարտին է մոտենում Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Եզրափակիչ մենամարտերից հետո, որոնց ընթացքում չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի 15 երկրի ներկայացուցիչ, տեղի կունենա պարգեւատրման եւ մրցաշարի փակման արարողությունը: Այդ առնչությամբ Երեւան է ժամանել Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չինգ Կու Վուն, որը հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ շնորհակալություն է հայտնել առաջնության կազմակերպիչներին նախապատրաստման բարձր մակարդակի համար` մատնանշելով այդպիսի առաջնությունների կարեւորությունը ողջ աշխարհում բռնցքամարտի զարգացման գործում:«Այդ առաջնությունը բոլոր առումներով աննախադեպ էր: Ես եղել եմ ավելի քան 60 երկրում, սակայն այդպիսի հիանալի մարզահամալիր ոչ մի տեղ չեմ տեսել», - ասել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չինգ Կու Վուն: Վերջինս նաեւ նշել է, որ օգոստոսին ՍԲՄՖ-ը պատրաստվում է բարձրացնել Լոնդոնում 2012 թվականի օլիմպիական խաղերի ծրագրում կանանց բռցքամարտի ընդգրկման հարցը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |