ՀՀ և Նիդերլանդների ղեկավարները քննարկել են երկխոսության ակտիվացման և տնտեսական կապերի ընդլայնման հարցեր![]() 17 մայիսի 2025 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Տիրանայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ, խոսել քաղաքական շփումների ակտիվացման, տնտեսական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների ոլորտում փոխգործակցության զարգացման կարևորության մասին։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ու Նիդերլանդների միջև բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։ Նրանք նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացքի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը զրուցակցին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ մատնանշելով դրա հնարավոր դերը տարածաշրջանում կայունության և համագործակցության ապահովման գործում։ Հայաստանի և Նիդերլանդների ղեկավարները վերահաստատել են երկխոսության շարունակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ նախաձեռնությունների խորացման հանձնառությունը։ Վարչապետ Փաշինյանն Ալբանիայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ հերթական գագաթնաժողովին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |