ՀՀ նախագահը մասնակցել է Հռոմի պապի գահակալության արարողությանը![]() 19 մայիսի 2025 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լեո 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: Արարողությանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերի, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ արևմտյան ու արևելյան թեմերի առաջնորդները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |