Երեւանում կանգնեցվել է Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի` Արամ Մանուկյանի կիսանդրին30 մայիսի 2009 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ոստիկանության շենքի մոտ տեղի ունեցավ Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի` Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի կիսանդրու բացման արարողությունը: Աշխատանքի հեղինակն է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը: Բացման արարողությանը Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ կան անուններ, որոնք ներառում են դարավոր արժեքներ, եւ խոսել այդ անունների մասին կնշանակի խոսել մեր ժողովրդի պատմության դարավոր փուլի մասին: «Այս տարի լրանում է ականավոր գործիչ, Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի` Արամ Մանուկյանի 130-ամյակը: Պատահական չէ, որ մեր գերատեսչության ամենապատվավոր ու բարձր պարգեւներից մեկը իրավակարգի պահպանման գործում մատուցած ծառայությունների համար տրվող մեդալն է, որը կրում է նրա անունը: Գերատեսչության մոտ տեղադրված նրա կիսանդրին միշտ կհիշեցնի մեզ ոստիկանության առաջնահերթ խնդիրների մասին, հանուն հայրենիքի պայքարի մասին ու երկրում իրավակարգի պահպանման մասին»,-ասել է Ա.Սարգսյանը: Բացման արարողությանը ներկա էին Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, այլ նախարարներ, Երեւանի քաղաքապետը, ՀՅԴ ներկայացուցիչներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |