Միրզոյան․ Հայաստանը ԵՄ-ին անդամակցության հայտ չի ներկայացրել, բանակցություններ չեն վարվում![]() 21 մայիսի 2025 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը պաշտոնապես ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել և բանակցային գործընթաց ևս չի ընթանում։ Նա այդպես է արձագանքել ռուս լրագրողի այն հարցին, թե ՀՀ-ն ինչպես է համատեղում ԵԱՏՄ-ին անդամակցությունը ԵՄ-ի հետ ինտեգրացիայի հետ, հայտնում է Radar.am-ը։ «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ին անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում, և, հետևաբար, նման զարգացումների պարագայում ծագող հարցը տեղին չէ, ուստի ես չեմ կարող դատողություն հայտնել այդ սցենարի վերաբերյալ»,– հայտարարել է նա։ Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |