Քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաները կալանավորվել են![]() 21 մայիսի 2025 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20–ին ձերբակալված Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյաները կալանավորվել են։ Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու համար։ Այդ մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ Հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 20–ի առավոտյան ապացուցողական և այլ գործողություններ էր իրականացրել քննվող քրեական վարույթի շրջանակում։ Լրատվամիջոցի տեղեկություններով, գործողություններն իրականացվել են Հասարակական կարգի պահպանության ծառայությունում։ Փետրվարի սկզբին էլ ձերբակալվել էր նույն վարչության պետ Արամ Գյուլզադյանը: Նրանից բացի՝ ձերբակալվել էին նաև 2018 թվականին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած փաստաբան Ռոբերտ Դարբինյանը, այդ ժամանակ նրա տեղակալի պաշտոնը զբաղեցրած Արամ Այվազյանը, այլ ներկա և նախկին պաշտոնյաներ: Այդ գործով, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, ավելի քան 10 մեղադրյալ կա, բայց վարույթն իրականացնող մարմինն անուններ չի նշում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |