Երեւանում մեկնարկել են Ավագանու խորհրդի ընտրությունները31 մայիսի 2009 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Երեւանում մեկնարկել են Ավագանու խորհրդի ընտրությունները: Ընտրությունները սկսվել են 8.00 (GMT+4) եւ կավարտվեն 20.00-ին: Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները կընտրեն այն կուսակցությունները, որոնց միջեւ կբաշխվեն Երեւանի Ավագանու խորհրդի 65 մանդատները: Ըստ ՀՀ ԿԸՀ-ի տվյալների, ընտրությունների ընթացքին կհետեւեն 7000 վստահված անձիք, որոնք ներկայացնում են վեց կուսակցություններ եւ մեկ ընտրական դաշինք: Տեղական դիտորդների քանակը շուրջ 6000 է, միջազգային դիտորդները 15-ն են, որոնք ներկայացնում են Եվրոպայի Խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը: Ընտրողների թիվը Երեւանում կազմում է 771 477 մարդ, տպվել է 790 հազար քվեաթերթիկ: ԿԸՀ-ն երեք ժամը մեկ տվյալներ կներկայացնի քվեարկության ընթացքի վերաբերյալ: ԿԸՀ ապրիլի 30-ի որոշման համաձայն, ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (առողջապահության նախարար Հարություն Քուշկյան), «Օրինաց երկիր» կուսակցությունը (պատգամավոր Հեղինե Բիշարյան), Հայ հեղափոխական դաշնակցությունը (Արծվիկ Մինասյան): Արտախորհրդարանական քաղաքական ուժերից ընտրություններին կմասնակցեն Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը (Մովսես Շահվերդյան) եւ Հայ ազգային կոնգրեսը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |