Մայիսի 23-ին ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության՝ Վերջին զանգն է![]() 23 մայիսի 2025 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը գործարկել է ուժեղացված ծառայություն ամբողջ հանրապետության տարածքում՝ նպատակ ունենալով ապահովել Վերջին զանգի միջոցառումների անվտանգ և կազմակերպված ընթացքը։ Վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման՝ ճանապարհային երթևեկության աննշան թվացող խախտումից սկսած։ Միջոցառումների մասնակիցներին հորդորում են դրսևորել բարձր իրավագիտակցություն և իրավահարգ վարք։ ՆԳՆ ոստիկանության միջոցառումների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |