Ադրբեջանը ՌԴ–ին կարտահանձնի 11 տարի հետախուզվող նարկոկարտելի պարագլխին![]() 23 մայիսի 2025 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ձերբակալվել է Տաջիկստանի քաղաքացի Էմոմով Տագայմուրոդը, որը մեղադրվում է Ռուսաստանի տարածք հարյուրավոր կիլոգրամ հերոինի ապօրինի ներկրման մեջ։ Ադրբեջանը նրան ՌԴ–ին կարտահանձնի, գրում է APA-ն: «Տագայմուրոդը հետախուզման մեջ էր ավելի քան 11 տարի՝ հատկապես մեծ չափի թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով։ Ներկայումս նա սպասում է արտահանձնման Ռուսաստանի Դաշնության տարածք»,–հայտնել են իրավապահ մարմիններից։ Քննությունը պնդում է, որ նա ղեկավարել է թմրանյութերի մատակարարման կազմակերպված ցանցը, որը հերոին է ներմուծել Ռուսաստան՝ սուրհանդակների միջոցով։ Ըստ մեղադրանքի՝ նա ստեղծել է կայուն մատակարարման սխեմա, որի շրջանակում երկիր է ներմուծվել հարյուրավոր կիլոգրամ թմրանյութ։ Այս գործով մի շարք անձինք արդեն դատապարտվել են, և նրանք ցուցմունքներ են տվել՝ մատնանշելով այդ անձին որպես խմբի ղեկավար։ Նրանցից մի քանիսն արդեն ազատվել են։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |