Թուրքիայում երկու մարդ հիվանդացել է A (H1N1) գրիպով

PanARMENIAN.Net - Թուրքիայի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ Թուրքիայում A (H1N1) գրիպով հիվանդանալու երկու դեպք է գրանցվել: Հայտնի է, որ վտանգավոր հարուցիչը հայտնաբերվել է Նյու Յորքից վերադարձած ազգությամբ թուրք անձանց մոտ:



Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ հիվանդները մեկուսացված են եւ բժիշկների հսկողության տակ են գտնվում: Նրանց վիճակը կայուն է, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:



Նախկին այդ հիվանդությունը հայտնաբերվել էր Ստամբուլ ժամանած երկու ամերիկացիների մոտ: Ապաքինվելով նրանք մեկնել են:



Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` ԱՀԿ, տվյալներով, 53 երկրներում գրանցվել է խոզագրիօով վարակի շուրջ 15,5 հազար դեպք: Հարուցիչից մահացել է 99 մարդ, նրանցից 85-ը` Մեքսիկայում, եւ 11-ը` ԱՄՆ-ում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---