Թբիլիսիում մեքենան փորձել է անցնել ընդդիմադիրների բարիկադների միջով

PanARMENIAN.Net - Լույս կիրակի օրվա գիշերը Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում, որտեղ ապրիլի 9-ից անցնում են ընդդիմության ակցիաները, անհայտները փորձել են ավտոմեքենայով անցնել բարիկադների միջով: Ավտոմեքենան շուտով լքված հայտնաբերվել է մոտակա տարածքում: Ոստիկանությունն այն տեղափոխել է տուգանային հրապարակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:



Ընդդիմության շտաբում միջադեպի համար մեղադրում են իշխանություններին եւ իշխող «Միասնական ազգային շարժմանը»: Իշխանությունները դեռեւս մեկնաբանություններ չեն արել:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---