Առաջարկվում է հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան և Արամի փողոցներում սահմանափակել երթևեկությունը

Առաջարկվում է հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան և Արամի փողոցներում սահմանափակել երթևեկությունը

PanARMENIAN.Net - Երևանի փոքր կենտրոնի համար կազմվում է շարժունակության նոր հայեցակարգ, որի շրջանակում քննարկվում են մի շարք փոփոխություններ՝ միտված ինչպես հանրային տրանսպորտի բարելավմանը, այնպես էլ հետիոտնային գոտիների ընդլայնմանը։

Բացի ավտոբուսների համար նախատեսված առանձնացված գծերի ընդլայնումից, ծրագրվում է որոշ փողոցներում սահմանել երթևեկության սահմանափակումներ՝ դրանք վերածելով բացառապես հետիոտների համար նախատեսված տարածքների, հայտնում է Radar.am-ը։

Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը տեղեկացրել է. «Որպես փոփոխությունների առաջին քայլ առաջարկվել է Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան և Արամի փողոցներում կիրառել սահմանափակումներ»։

Ինչ վերաբերում է ավտոբուսային երթուղիներին, ապա նախատեսված է, որ Մաշտոցի պողոտայում արդեն ներդրված առանձնացված գիծը կերկարաձգվի մինչև Խորենացի փողոց։ Սա հնարավորություն կտա, որպեսզի ավտոբուսները ձախ շրջադարձ կատարեն դեպի Խորենացի։ Վերջինում էլ երկու ուղղությամբ կկիրառվեն ավտոբուսային գծեր և կսահմանվի կայանման արգելք։

Քննարկումների շրջանակում արձագանքելով ներկայացված առաջարկներին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ որոշ հաշվարկներ արդեն իրականացվել են։

«Նաև ֆրանսիացիների հետ ենք իրականացրել ընդհանուր հետազոտությունը։ Խոսքը ավտոբուսային նոր գծերի և Սարյան փողոցը միակողմանի դարձնելու մասին է, բայց հայեցակարգային կարևոր հարց է հետիոտնային հատվածներն ավելացնելը»,- նշել է Ավինյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---