Տիեզերագնաց․ Մարդը վայրէջք կկատարի Մարսում 2030-ականների վերջում![]() 26 մայիսի 2025 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը հայտարարել է, որ ծրագրվում է դեպի Մարս մարդատար առաքելություն իրականացնել 2030-ականների ավարտին, և այդ նախագիծը կյանքի կկոչվի։ Նա ընդգծել է, որ մարդն ի վիճակի է հաղթահարել նմանատիպ երկարատև թռիչքը, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Մարս մոլորակում մարդու վայրէջք կատարելու առաջին ծրագիրը նախատեսվում է 2030-ական թվականներին։ Ես, իհարկե, մի փոքր ավելի սկեպտիկ եմ, ու կարծում եմ՝ գաղափարը կիրագործվի 2030-ականների վերջում կամ 2040-ականների սկզբում, բայց ծրագիրը արդեն նախանշված է», — հայտարարել է նա։ Շկապլերովի խոսքով՝ այժմ «Ռոսկոսմոսը» և այլ միջազգային տիեզերական գործակալություններ իրականացնում են ընդգրկուն երկարաժամկետ ծրագիր։ «Մեր ծրագրով Լուսնից հետո հաջորդ քայլը Մարս մոլորակն է», — նշել է տիեզերագնացը։ Նա նաև նշել է, որ մարդու օրգանիզմը ունակ է հաղթահարել նման թռիչք։ «Միակ բանը, որ կարևոր է՝ մարդը, ինչպես Երկրի ուղեծրում, այնպես էլ տիեզերքում չի կարող գտնվել առանց պաշտպանության, այսինքն՝ առանց տիեզերագնացի համազգեստի և հատուկ հանդերձանքի, ինչը կարևոր է հաշվի առնել», — եզրափակել է նա։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |