Մալաթիա համայնքի ընտրատեղամասում հանձնաժողովի անդամ Մխիթար Նազարյանին ոչ ոք ծեծի չի ենթարկել

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 10.00-ին Մալաթիա համայնքի ոստիկանության բաժին է ահազանգել Երեւանի Ավագանու խորհրդի թեկնածու Վահագն Խաչատրյանը, որը հայտնել է այն մասին, որ 7/18 ընտրատարածքում հանձնաժողովի անդամները ծեծի են ենթարկել նույն հանձնաժողովի անդամ Մխիթար Նազարյանին:



Հեռախոսային հաղորդագրությամբ ստացված փաստի ստուգման համար ոստիկանությունը հարցաքննել է Մխիթար Նազարյանին, որը հայտնել է, որ ժամը 7.00-ից գտնվել է հիշյալ տեղամասում, իր հետ կապված որ-է միջադեպ չի եղել - իրեն ոչ ոք ծեծի չի ենթարկել:



Նույնաբովանդակ բացատրությամբ 7/18 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սայաթ Գասպարյանը նույնպես հավաստել է, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում:



Այդ մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամլո հաղորդագրությունում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---