ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՀՆԴԿԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ԶԱՐԳԱՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանն անհանգստություն է արտահայտում հնդկա-պաղեստինյան հակամարտության սրման կապակցությամբ: Այս մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղարն հույս է հայտնել, որ երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող խնդիրները խաղաղ կլուծվեն: Ձյունիկ Աղաջանյանը վստահություն է հայտնել, որ հակամարտությունը չի անդրադառնա վերջին տարիներին զարգացող հայ-հնդկական հարաբերությունների վրա: Մինչ այդ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Հայաստանը մտադիր չէ Հնդկաստանից ետ կանչել իր դիվանագիտական ներկայացուցիչներին, եւ Հնդկաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների ոչ մի տեղափոխություն չի նախատեսվում:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---