ՀԱԿ վստահ է իր թեկնածուի հաղթանակի հարցում31 մայիսի 2009 - 23:54 AMT PanARMENIAN.Net - «Չնայած ընտրությունների ժամանակ տեղ գտած բոլոր տեսակի խախտումներին, մենք վստահ ենք, որ քվեատուփերում առկա ձայները բավական են մեր հաղթանակի համար: Դա մեզ իրավունք է տալիս վստահորեն խոսելու այն մասին, որ կեղծումները դեռեւս չեն վերջացել եւ շարունակվելու են»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նշել է, որ ՀԱԿ վստահված անձինք շարունակում են պայքարել կեղծումների դեմ, եւ հույս է հայտնել, որ ՀԱԿ նախընտրական բլոկին կհաջողվի պահպանել հաղթանակը:Լեւոն Զուրաբյանը նաեւ նշել է, որ հաղթանակի հարցում իր վստահությունը հիմնված է նախնական հաշվարկների վրա, որոնց համաձայն ՀԱԿ-ի օգտին պետք է քվեարկեր ընտրազանգվածի 60-65%: Նա ընդգծել է, որ անգամ ընտրությունների ընթացքում կատարված բոլոր խախտումները չեն բավականացնի իրենց հաղթանակից զրկելու համար: Լեւոն Զուրաբյանը կանգ առավ բազմաթիվ խախտումների վրա, որոնք արձանագրվել են ընտրությունների ընթացքում եւ նշեց, որ եթե անգամ իրենք սխալվում են, ապա միայն 1-3 դեպքերում, բայց ոչ` արձանագրված խախտումների ընդհանուր հաշվում: Այդ մասին վկայում են ոչ միայն մեր վստահված անձինք, այլեւ լրագրողներն եւ անկախ դիտորդները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |