Հայաստանն ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ միասին Թուրքիայի համար ոչ բարեկամական երկրներից մեկն է հանդիսանում 1 հունիսի 2009 - 00:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ միասին Թուրքիայի համար ոչ բարեկամական երկրներից մեկն է: Այդ մասին խոսում են հասարակական կարծիքի հերթական հարցման արդյունքները, որն անցկացրել է Ստամբուլի Bachesehir համալսարանը: Համաձայն հարցման տվյալների, երկրի քաղաքացիների 64 տոկոսը չի ցանկանում ապրել հրեաների հետ հարեւանությամբ, իսկ 54 տոկոսը պատրաստ չեն , որպեսզի նրանց հարեւանները քրիստոնյաներ լինեն: Թուրքիայի քաղաքացիների 43 տոկոսը չեն ցանկանում բարեկամություն հաստատել ԱՄՆ-ի հետ:Թուրքիայի բնակչությունը ենթադրում է, որ Իսրայելն անմիջական պատասխանատվություն է կրում այսօր աշխարհում առկա գլոբալ խնդիրների մեծամասնության համար: ԱՄՆ եւ ԵՄ հարուստ երկրները երկրորդ եւ երրորդ տեղերն են կիսում «անհանդուժողականության» հորիզոնականում: Կրոնը գլխավոր տեղերից մեկն է զբաղեցնում Թուրքիայի 15-18 տարեկան քաղաքացիների շարքում. 62 տոկոսն իրենց իսլամականներ են համարում, եւ միայն 18 տոկոսն է պաշտպանում աշխարհիկ պետությունը: Հարցվածների կարծիքով, երկրի համար ամենամեծ վտանգն է ներկայացնում Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ), իսկ բանակը նախկինի նման թուրքական հասարակության ամենահեղինակավոր ինստիտուտն է, գրում է թուրքական Milliyet թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |