Ղարաբաղը հերքում է «երկու զինծառայողների` ադրբեջանական կողմն անցնելու մասին» տեղեկատվությունը 1 հունիսի 2009 - 00:55 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Պաշտպանության բանակը (ԼՂՀ ՊԲ) տվյալներ չունի Ադրբեջանի կողմից երկու հայ զինվորներին գերի վերցնելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԼՂՀ ՊԲ մամուլի հետ կապերի վարչության ղեկավար փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: «Մայիսի 31-ին ԼՂՀ ՊԲ ոչ մի զինծառայող չի անցել հակառակորդի կողմը, սա ակնհայտ սուտ է եւ ապատեղեկատվություն»,- նշել է Հասրաթյանը, ավելացնելով, որ հունիսի 1-ին ավելի լիարժեք տեղեկատվություն կունենա:Ադրբեջանական Trend գործակալությունը տեղեկատվություն է տարածել, որ մայիսի 31-ին երկու հայ զինվորներ իրենց կամքով անցել են ադրբեջանական կողմ եւ գերի են վերցվել Ադրբեջանի զինծառայողների կողմից Գերանբոյան շրջանի Գյուլիստան տեղանքում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |