Մայիսի 31-ին վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վյաչեսլավ Նեվիննին 1 հունիսի 2009 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Երեկ Մոսկվայում կյանքի 75-րդ տարում ծանր եւ երկարարտեւ հիվանդությունից հետո (շաքարային դիաբետ) վախճանվել է թատրոնի եւ կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վյաչեսլավ Նեվիննին:Նրա գործընկերներից շատերը պնդում են, որ կինոյում խաղացած նրա յուրաքանչյուր դեր մի առանձին մոնոներկայացում էր`քրեստոմատիկ դերասանական վարպետության առումով, ինչպես նաեւ հանդիսատեսին ծառայելու օրինակ էր: Նեվիննին ծառայում էր ՄԽԱՏ-ում, որտեղ նրան վիճակված էր կատարել բեմում դերերի գրեթե ողջ դասական ռեպերտուարը` «Ռեվիզորում (Խլեստակով), «Անմեղ մեղավորներում» (Շմագա), «Դուլսինեա Տոբոսսկայա» պիեսում (Ալդոնսայի փեսացուն)... ԽՍՀՄ ժողովրդական դերասան, ՌԽՍԴՀ վաստակավոր ու ժողովրդական դերասան, ինչպես նաեւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանի ասպետ Վյաչեսլավ Նեվիննին նկարահանվել է գրթե 70 ֆիլմերում, որոնց թվում են` «Նախագահը», «Գառաժ», «Հյուրն ապագայից», «Մեռած հոգիներ», «Ռուսլան եւ Լյուդմիլա» ֆիլմերը: Դերասանը հայտնի է նաեւ մուլտֆիլմերի, այդ թվում` «Ոզնին մշուշում», «Ալիսան հրաշքների աշխարհում» եւ «Քննությունը վարում են բոքոնիկները» մուլտֆիլմերի իր հնչյունավորմամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |