Կառավարությունը Arm Tech-ին կֆինանսավորի 30 տոկոսով

PanARMENIAN.Net - Arm Tech առաջիկա կոնգրեսի անցկացման առթիվ այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը լրագրողներին տեղեկացրել է, որ կառավարությունը մտադիր է ֆինանսավորել Arm Tech կոնգրեսի բյուջեի 30 տոկոսը:



«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի խոսքերով, նման տիպի կոնգրեսի բյուջեն կարող է կազմել մոտ 1 մլն դոլար, սակայն բազմաթիվ հայկական ընկերություններ, կազմակերպություններ ու կամավորներ նախագծին կմասնակցեն անվճար: Ռիչ Գոլդմանը նաեւ նշել է, որ շատ բան է ակնկալում այդ կոնգրեսից, քանի որ ուշագրավ է այն, որ տվյալ կոնգրեսը կիրականացվի կրթության եւ գիտության ոլորտների հիմնարկությունների հետ կառավարության սերտ համագործակցությամբ: Հենց այդպիսի համագործակցությունը կարող է առաջիկա միջոցառման հաջողության երաշխիքը լինել:



ArmTech կոնգրեսը տեղի կունենա 2009թ. նոյեմբերի 5-8-ը Կալիֆորնիայի Սիլիկոնային հովտում: Նաեւ նշվել է, որ հավանաբար Հայաստանի կողմից կոնգրես կայցելի 300-ից մինչեւ 350 մարդ, իսկ կմասնակցի շուրջ 30 հայ ընկերություն:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---