ՀՀ–ն 4․3 մլն եվրոյով նոր շենք կգնի Բրյուսելում![]() 5 հունիսի 2025 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Բրյուսելում դիվանագիտական ներկայացուցչության համար ձեռք կբերի նոր շինություն, որի արժեքը կազմում է 4.3 միլիոն եվրոյին համարժեք դրամ։Այդ մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով ԱԳՆ-ի 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունը։ Խոսելով այլ երկրներում ձեռք բերված այլ շենքերի մասին, նշեց, որ 2023 թվականին շինություն էր ձեռք բերվել նաև Լոնդոնում, հայտնում է Արմենպրեսը։ «Այս շինությունը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր թաղամասում, հարևանությամբ գտնվում են դեսպանություններ, ներկայացուցչություններ, եվրոպական կառույցներ։ Ֆունկցիոնալ և լոգիստիկ էական առավելություններից բացի, շինության ձեռքբերումը կունենա նաև քաղաքական և խորհրդանշական բաղադրիչ՝ մասնավորապես, հաշվի առնելով Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընդլայնումը և Բրյուսելում առավել տեսանելիություն և ներկայանալիություն ապահովելու կարևորությունը։ Այն մոտավորապես 1500 քառակուսի մետր մակերես ունի։ Եվ, իհարկե, հաշվի առնելով անշարժ գույքի գների շարունակական աճը՝ այս ձեռքբերումը կարող է նաև շահավետ երկարաժամկետ ներդրում լինել»,–մանրամասնել է ԱԳ նախարարը։ Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող 64 դիվանագիտական ներկայացուցչություններից 20-ի շենքերը պատկանում են Հայաստանին։ Դրանցից վեցը նվիրաբերվել են բարերարների կողմից, երկուսը տրամադրվել են փոխադարձության հիմքով, մեկ շենք հատկացվել է հյուրընկալ պետության կողմից, իսկ 11-ը գնվել են ՀՀ պետական բյուջեի հաշվին։ Բացի այդ, 13 շինություն տրամադրվել է անհատույց օգտագործման հիմունքներով՝ տարբեր կազմակերպությունների կողմից, իսկ մնացած 31-ը վարձակալվում են։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |