«Հայաստան» հիմնադրամը շնորհավորել է Վահագն Տատրյանին եւ Վոլֆգանգ Գաստին 1 հունիսի 2009 - 17:17 AMT PanARMENIAN.Net - «Մեզ համար մեծ պատիվ է արտահայտել մեր երախտագիտությունը նախագահի մրցանակի դափնեկիրներին` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց»,- հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Նրա խոսքով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը հպարտ է, որ հանդիսանում է Նախագահի մրցանակի կազմակերպիչն ու համակարգողը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը շնորհավորել է «Նախագահի մրցանակ 2008» մրցանակակիրներ ամերիկահայ պրոֆեսոր Վահագն Տատրյանին եւ հանրահայտ գերմանացի հրապարակախոս Վոլֆգանգ Գուստին, որոնք նոմինացվել էին Հայոց ցեղասպանության ուսումնասիրման մեջ ներդրած մեծ ավանդի եւ XX դարի առաջին Ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարի համար: ՀՀ նախագահի մրցանակը ներառում է վկայագիր, շքանշան եւ 10 հազար ԱՄՆ դոլար: Մրցանակին առայսօր արժանացել են չորս հայ եւ հինգ այլազգի մտավորականներ եւ գործիչներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում ԵՊՀ-ն և Ucom-ը գործակցության հուշագիր են կնքել Ընկերությունը կազմակերպելու է ԵՊՀ ուսանողների պրակտիկան Պաշտպանության փոխնախարարը Բեռլինում քննարկել է Գերմանիայի հետ ռազմատեխնոլոգիական գործակցությունը Ստորագրվել են փաստաթղթեր Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը |