«Տրանսպարենսի Ինտերնեշնլ-Հայաստանը» ցնցված է երեկվա ընտրություններից 1 հունիսի 2009 - 18:48 AMT PanARMENIAN.Net - «Մենք ուղղակի ցնցված ենք երեկվա մեր տեսածից: Այդպիսի ցինիկ եւ անօրինական ընտրություններ Հայաստանում դեռ չէին եղել: Եթե մեր երկրում տեղի են ունենում խայտառակ ընտրություններ, ապա ավելի լավ է հրաժարվել դրանցից եւ հռչակել քրեական տարրերի եւ կլանների իշխանությունը, որոնք հերթական անգամ ապացուցել են , որ փայլուն են աշխատում»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Տրանսպարենսի Ինտերնեշնլ-Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Ամալիա Կոստանյանը:Ամալիա Կոստանյանի խոսքերով, կեղծիքները եւ խախտումներն ընտրությունների ընթացքում անցել են երեք փուլով: Առաջին, 08:00-10:00, թեթեւ խախտումների փուլ, որի ընթացքում տեղի է ունեցել քվեաթերթիկների ոչ մեծ քանակով ավելացում եւ կրկնակի քվեարկություն: Երկրորդ փուլը, մոտավորապես 12:00-ին, ուղեկցվել է սափրագլուխ մարդկանց եւ տեղական հեղինակությունների թիկնապահների հայտնվելով, որոնք վախեցրել են դիտորդներին եւ լրագրողներին: Երրորդ փուլը, 17:00-ից մինչեւ ընտրատեղամասերի փակումը, Ամալիա Կոստանյանի խոսքերով, ամենախայտառակն էր: Նա նաեւ նշեց, որ նրա կազմակերպության դիտորդները հանձնաժողովի անդամների միջեւ վեճի ականատեսն են եղել այն մասին, թե ինչքան լրացուցիչ քվեաթերթիկներ ավելացնեն այս կամ այն թեկնածուի օգտին: «Երեւի խախտվել էր նախնական պայմանավորվածությունը»,- հայտարարել է Ամալիա Կոստանյանը: Նա նաեւ ընդգծել է, որ հատկապես ծանր ընտրություններ են ընթացել թիվ 8 ընտրատեղամասում, որի հանձնաժողովի կազմում ընդդիմության ներկայացուցիչ չի եղել: «Ես համոզված եմ, որ եթե հանձնաժողովի մեջ ընդգրկված լիներ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, նա ոչինչ չէր կարող անել ստեղծված իրավիճակում»,- հայտարարել է նա: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |